Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-04-28-ից մինչև 2001-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 564. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիս

գործել է մինչև 2001-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 564. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիս

1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում են հողամասի այն մասի նկատմամբ իրավունքները, որն զբաղեցված է այդ անշարժ գույքով և անհրաժեշտ է այն օգտագործելու համար:

2. Եթե վաճառողն այն հողամասի սեփականատերն է, որի վրա գտնվում է վաճառվող անշարժ գույքը, ապա գնորդին է փոխանցվում սեփականության իրավունքը կամ նրան տրամադրվում է վարձակալության կամ հողամասի համապատասխան մասի նկատմամբ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով նախատեսված այլ իրավունք:

3. Եթե պայմանագրով սահմանված չէ անշարժ գույքի գնորդին համապատասխան հողամասի նկատմամբ փոխանցվող իրավունքը, ապա գնորդին անցնում է հողամասի այն մասի նկատմամբ սեփականության իրավունքը, որն զբաղեցված է այդ անշարժ գույքով և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:

4. Վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի օգտագործման համար օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:

Այդպիսի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն օգտագործման իրավունք է ձեռք բերում հողամասի համապատասխան մասի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։