Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-04-28-ից մինչև 2001-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §

Հոդված 95. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

գործել է մինչև 2001-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 95. Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև` «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:

3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։