Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2002-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԵՐ

Հոդված 149. Իրավունքներն արժեթղթով փոխանցելը

գործել է մինչև 2002-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 149. Իրավունքներն արժեթղթով փոխանցելը

1. Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին:

2. Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները փոխանցվում են պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով: Արժեթղթով իրավունք փոխանցող անձը, սույն օրենսգրքի 405 հոդվածին համապատասխան, պատասխանատվություն է կրում համապատասխան պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատու չէ այն չկատարելու համար:

3. Օրդերային արժեթղթով իրավունքները փոխանցվում են այդ արժեթղթի վրա փոխանցագիր (ինդոսամենտ) կատարելու միջոցով: Օրդերային արժեթղթով իրավունքներ փոխանցող անձը` փոխանցագրողը (ինդոսանտը), պատասխանատվություն է կրում ոչ միայն իրավունքի գոյության, այլև դրա իրականացման համար:

4. Արժեթղթի վրա կատարված փոխանցագիրն արժեթղթով հավաստված բոլոր իրավունքները փոխանցում է արժեթղթի նոր տիրոջը (ինդոսատին), ում կամ որի հրամանով փոխանցվում են արժեթղթով իրավունքները: Փոխանցագիրը կարող է լինել ձևաթղթային (առանց նշելու այն անձին, ում պետք է տրամադրվի կատարումը) կամ օրդերային (այն անձի նշմամբ, ում կամ որի հրամանով պետք է իրականացվի կատարումը):

5. Փոխանցագիրը կարող է սահմանափակվել միայն արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման հանձնարարությամբ` առանց այդ իրավունքները ինդոսատին փոխանցելու (հանձնարարական փոխանցագիր): Այդ դեպքում ինդոսանտը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։