Գլուխ 45 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ
Հոդված 873. Առաքողի պատասխանատվությունը տրանսպորտային առաքման պայմանագրով
Հոդված 873. Առաքողի պատասխանատվությունը տրանսպորտային առաքման պայմանագրով
1. Տրանսպորտային առաքման պայմանագրով` պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար առաքողը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխի կանոններով նախատեսված հիմքերով և չափով:
2. Եթե առաքողն ապացուցում է, որ պարտավորությունը խախտվել է փոխադրման պայմանագրերն անպատշաճ կատարելու հետևանքով, ապա առաքողի պատասխանատվությունը հաճախորդի առջև որոշվում է նույն կանոններով, որոնցով համապատասխան փոխադրողը պատասխանատու է առաքողի առջև: