Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Հոդված 28. Քաղաքացու սնանկությունը
Հոդված 28. Քաղաքացու սնանկությունը
1. Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
2. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
3. Քաղաքացուն սնանկ ճանաչելու դեպքում նրա գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պարտատերերի չբավարարված պահանջներն իրենց ուժը պահպանում են մինչև դրանց լիակատար մարումը:
(28-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-163)