Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2004-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 37 · ԿԱՊԱԼ

Հոդված 716. Պատվիրատուի աջակցությունը

գործել է մինչև 2004-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 716. Պատվիրատուի աջակցությունը

1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրում սահմանված դեպքերում, ծավալով և կարգով` կապալառուին աջակցել աշխատանքները կատարելիս:

Պատվիրատուի կողմից այս պարտականությունը չկատարելու դեպքում կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու պատճառված վնասները` ներառյալ պարապուրդի կամ կատարվող աշխատանքի ժամկետները հետաձգելու կամ պայմանագրում նշված աշխատանքի գինն ավելացնելու պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը:

2. Այն դեպքերում, երբ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելն անհնար է դարձել պատվիրատուի գործողությունների կամ վրիպումների հետևանքով, կապալառուն պահպանում է կատարված աշխատանքի հաշվառմամբ պայմանագրում նշված գնի մասն ստանալու իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։