Հոդված 1122. Ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը
Հոդված 1122. Ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը
1. Հեղինակին է պատկանում իր ստեղծագործության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և առանց իր համաձայնության որևէ մեկի կողմից փոփոխություններ ու լրացումներ կատարելուց ստեղծագործությունը պաշտպանելու բացառիկ իրավունքը (ստեղծագործության անձեռնմխելիության իրավունք):
2. Ստեղծագործությունը հրապարակելիս, հրապարակայնորեն կատարելիս կամ այլ ձևով օգտագործելիս ստեղծագործության, դրա անվանման և հեղինակի անվան նշման մեջ թույլատրվում է փոփոխություն կատարել միայն հեղինակի համաձայնությամբ:
3. Արգելվում է առանց հեղինակի համաձայնության նրա ստեղծագործությունը հրատարակելիս այն լրացնել նկարազարդումներով, նախաբաններով, վերջաբաններով, մեկնաբանություններով կամ որևէ այլ պարզաբանումներով:
4. Հեղինակի մահվանից հետո ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքն իրականացնում է կտակում նշված անձը, իսկ այդպիսի նշման բացակայության դեպքում այն իրականացնում են հեղինակի ժառանգները, ինչպես նաև այն անձինք, որոնց վրա, օրենքին համապատասխան, դրված է հեղինակային իրավունքների պահպանությունը: