Հոդված 850. Պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում
Հոդված 850. Պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում
1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող պահասենյակները, անկախ ուղևորների կամ այլ քաղաքացիների մոտ ուղեփաստաթղթերի առկայությունից, պարտավոր են ի պահ ընդունել նրանց գույքը:
2. Տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ի հավաստում պահասենյակում (բացառությամբ ավտոմատ պահատուփերի) գույքի ի պահ ընդունման, պահատուին հանձնվում է անդորրագիր կամ համարանիշ: Անդորրագիրը կամ համարանիշը կորցնելու դեպքում ի պահ հանձնված գույքը պահատուին վերադարձվում է գույքը նրան պատկանելու մասին ապացույցներ ներկայացնելու պայմանով:
4. Ժամկետը, որի ընթացքում պահասենյակը պարտավոր է պահել գույքը, որոշվում է հատուկ կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: Նշված ժամկետում չպահանջված գույքը պահասենյակը պարտավոր է պահել ևս երեսուն օր: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը կարող է վաճառվել սույն օրենսգրքի 826 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով:
5. Պահասենյակում ի պահ հանձնված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուի կրած վնասները պահառուն հատուցում է պահանջը ներկայացնելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում` գույքն ի պահ ընդունելու ժամանակ պահատուի կողմից դրա գնահատման արժեքի շրջանակներում: