Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1013. Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը
Հոդված 1013. Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը
1. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրական պարգևը կամ դրա առաջին վճարը մուծելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրում:
2. Ապահովագրության պայմանագրով պայմանավորված ապահովագրությունը տարածվում է ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա, եթե ապահովագրության գործողության սկզբի այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրում: