Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §
Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները
Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները
1. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան:
2. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է իր ավանդը ներդնել ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մինչև ընկերակցության գրանցումը:
3. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ:
Այս կանոնը խախտելու դեպքում ընկերակցությունն իրավունք ունի մասնակցից իր ընտրությամբ պահանջել հատուցելու ընկերակցությանը պատճառված վնասները կամ ընկերակցությանը հանձնելու այդպիսի գործարքներով ստացած ամբողջ օգուտը: