Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-07-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 25 · ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոդված 406. Պարտքը փոխանցելու պայմանը և ձևը

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 406. Պարտքը փոխանցելու պայմանը և ձևը

1. Պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ:

2. Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 404 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։