Գլուխ 70 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1190. Ժառանգներ
Հոդված 1190. Ժառանգներ
1. Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
2. Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
3. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա սույն բաժնի գլուխներում նախատեսված` ժառանգի (ենթաժառանգի) իրավունքների ծավալն ու իրականացման կարգը սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:
(1190-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-54-Ն)