Հոդված 935. Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին
Հոդված 935. Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին
1. Ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին` վճարողի հանձնարարությամբ գործող բանկը (էմիտենտ բանկը) պարտավորվում է միջոցներ վճարել ստացողին կամ վճարել, ակցեպտավորել կամ հաշվառել նրա փոխանցելի մուրհակը (վճարագիրը) կամ լիազորել այլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու փոխանցելի մուրհակը (վճարագիրը):
Ստացողին վճարող կամ նրան փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարող, ակցեպտավորող կամ հաշվառող էմիտենտ բանկի նկատմամբ կիրառվում են կատարող բանկի մասին կանոնները:
2. Ակրեդիտիվով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով: