Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 47 · ՎԱՐԿ

Հոդված 891. Առևտրային վարկ

գործել է մինչև 2007-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 891. Առևտրային վարկ

1. Այն պայմանագրերով, որոնց կատարելը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, կարող է նախատեսվել վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձևերով (առևտրային վարկ), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Առևտրային վարկի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի պայմաններով, որից ծագել է համապատասխան պարտավորությունը, և չի հակասում նման պարտավորության էությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։