Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 391. Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց
Հոդված 391. Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց
1. Երաշխիք տված անձը մերժում է բենիֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:
Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին:
2. Եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դարձել, որ երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով արդեն կատարվել է, դադարել է այլ հիմքերով կամ անվավեր է, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի բենեֆիցիարին և պրինցիպալին:
Նման հաղորդումից հետո բենեֆիցիարից ստացած կրկնակի պահանջը բավարարվում է երաշխիք տված անձի կողմից: