Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 236. Հաջորդող գրավ
Հոդված 236. Հաջորդող գրավ
1. Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ):
2. Հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրերով: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով և (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:
3. Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
(236-րդ հոդվածը լրաց. 11.05.04 ՀՕ-78-Ն, 23.05.06 ՀՕ-79-Ն)