Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-23-ից մինչև 2009-02-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 528. Գնորդի կողմից ապրանքներն ընդունելը

գործել է մինչև 2009-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 528. Գնորդի կողմից ապրանքներն ընդունելը

1. Գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:

2. Գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում:

Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:

3. Մատակարարված ապրանքները տրանսպորտային կազմակերպությունից ստանալու դեպքում գնորդը (ստացողը) պարտավոր է ստուգել ապրանքների համապատասխանությունը տրանսպորտային և ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկություններին, ինչպես նաև պահպանել տրանսպորտի գործունեությունը կարգավորող օրենքներով ու այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։