Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 846. Պահատվություն գրավատանը
Հոդված 846. Պահատվություն գրավատանը
1. Գրավատանը քաղաքացիներին պատկանող գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
2. Գրավատունը պահատվության պայմանագրի կնքումը հավաստում է պահատուին անվանական պահպանական անդորրագիր հանձնելով:
3. Գրավատանն ի պահ հանձնվող գույքը կողմերի համաձայնությամբ գնահատվում է ընդունման պահին և վայրում` առևտրի մեջ սահմանված նույն տեսակի ու որակի գույքի գնման շուկայական գնին համապատասխան:
4. Գրավատունը պարտավոր է հօգուտ պահատուի իր հաշվին ապահովագրել ի պահ ընդունած գույքը` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան գնահատված արժեքի չափով: