Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 265. Հողամասի հիփոթեքի սահմանափակումները
Հոդված 265. Հողամասի հիփոթեքի սահմանափակումները
1. Հիփոթեքի պայմանագրով կարող են գրավ դրվել միայն քաղաքացիների և իրավաբանական անձանց uեփականության իրավունքով պատկանող հողամաuերը: Հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաև այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա:
2. Հողամաuի նկատմամբ ընդհանուր uեփականության դեպքում հիփոթեք կարող է uահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամաuի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր uեփականության ներքո գտնվող հողամաuից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
(265-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)