Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-30-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §

Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը

1. Գրավատուն իրավունք ունի oգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատաuխան, այդ թվում` դրանից uտանալու պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով:

2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան oտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց oգտագործման, կամ տնoրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով:

Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը uահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:

Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով և հիմքերով:

Մինչև գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:

4. Գրավառուն իրավունք ունի oգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեuված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա oգտագործման մաuին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:

(238-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։