Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 944. Կատարված գործառնությունների մասին ծանուցելը
Հոդված 944. Կատարված գործառնությունների մասին ծանուցելը
1. Եթե վճարը և (կամ) ակցեպտը չեն ստացվել, կատարող բանկը պարտավոր է անհապաղ ծանուցել էմիտենտ բանկին` չվճարելու կամ ակցեպտից հրաժարվելու պատճառների մասին:
Էմիտենտ բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հաճախորդին` նրանից ցուցումներ խնդրելով հետագա գործողությունների վերաբերյալ:
2. Բանկային կանոններով սահմանված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ չստանալու դեպքում կատարող բանկն իրավունք ունի էմիտենտ բանկին վերադարձնել փաստաթղթերը:
§ 5. ՉԵԿԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ