Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-30-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §

Հոդված 73. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 73. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

1. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`

1) մասնակցել ընկերակցության կամ ընկերության գործերի կառավարմանը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածի 2-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

2) տեղեկատվություն ստանալ ընկերակցության կամ ընկերության գործունեության մասին և կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ նրա հաշվապահական գրքերին ու այլ փաստաթղթերին.

3) մասնակցել շահույթի բաշխմանը.

4) ընկերակցության կամ ընկերության լուծարվելու դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը:

Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցները կարող են ունենալ նաև սույն օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով, ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

2. Տնտեսական ընկերակցությունների կամ ընկերությունների մասնակիցները պարտավոր են`

1) ավանդներ ներդնել կանոնադրությամբ նախատեսված կարգով, չափերով, եղանակներով և ժամկետներում.

2) չհրապարակել ընկերակցության կամ ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը:

Տնտեսական ընկերակցությունների կամ ընկերությունների մասնակիցները կարող են կրել նաև նրա կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։