Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 791. Կոմիսիայի պայմանագիր

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 791. Կոմիսիայի պայմանագիր

1. Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք:

Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական հարաբերությունների մեջ:

2. Կոմիսիայի պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Կոմիսիայի պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետում կամ առանց ժամկետի, դրա կատարման տարածքի նշումով կամ առանց դրա, ի շահ կոմիտենտի և նրա հաշվին այնպիսի գործարքներ կնքելու իրավունքը երրորդ անձանց չտրամադրելու կոմիտենտի պարտավորությամբ, որոնց կնքելը հանձնարարված է կոմիսիոներին, կամ առանց նման պարտավորության` կոմիսիայի առարկա գույքի տեսականու վերաբերյալ պայմաններով կամ առանց այդ պայմանների:

4. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են նախատեսվել կոմիսիայի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։