Հոդված 874. Առաքողին տրամադրվող փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը
Հոդված 874. Առաքողին տրամադրվող փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը
1. Հաճախորդը պարտավոր է առաքողին տրամադրել բեռի հատկության և դրա փոխադրման պայմանների մասին փաստաթղթեր և տեղեկատվություն, ինչպես նաև տրանսպորտային առաքման պայմանագրով նախատեսված` առաքողի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
2. Առաքողը պարտավոր է հաճախորդին հայտնել ստացված տեղեկատվության մեջ հայտնաբերված թերությունների մասին, իսկ տեղեկատվության ոչ լրիվ լինելու դեպքում` հաճախորդից պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ:
3. Հաճախորդի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաքողն իրավունք ունի մինչև նման տեղեկատվություն տրամադրելը չկատարել համապատասխան պարտականությունները:
4. Հաճախորդը պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրելու հետ կապված իր պարտականության խախտմամբ առաքողին պատճառված վնասների համար: