Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 964. Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 964. Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը

1. Գույքի հավատարմագրային կառավարման ժամանակ շահառուի կամ կառավարման հիմնադրի շահերի համար պատշաճ հոգատարություն չցուցաբերած հավատարմագրային կառավարիչը շահառուին հատուցում է գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում բաց թողնված օգուտը, իսկ կառավարման հիմնադրին` գույքի կորստի կամ վնասվածքի պատճառով հասցված վնասները` դրա բնական մաշվածության հաշվառմամբ, ինչպես նաև բաց թողնված օգուտը:

Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասներն առաջացել են անհաղթահարելի ուժի կամ շահառուի կամ կառավարման հիմնադրի գործողությունների հետևանքով:

2. Իրեն տրամադրված լիազորությունների գերազանցմամբ կամ դրանց համար սահմանված սահմանափակումների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները հավատարմագրային կառավարիչը կրում է անձամբ: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին և չպետք է իմանային լիազորությունները գերազանցելու կամ նախատեսված սահմանափակումների մասին, ապա ծագած պարտավորությունները կատարվում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքում կառավարման հիմնադիրը կարող է հավատարմագրային կառավարչից պահանջել հատուցելու իր կրած վնասները:

3. Գույքի հավատարմագրային կառավարման կապակցությամբ ծագած պարտավորություններով պարտքերը մարվում են այդ գույքի հաշվին: Նման գույքն անբավարար լինելու դեպքում բռնագանձումը կարող է տարածվել հավատարմագրային կառավարչի գույքի վրա, իսկ վերջինիս գույքի անբավարար լինելու դեպքում` հավատարմագրային կառավարման հիմնադրի` հավատարմագրային կառավարման չհանձնված գույքի վրա:

4. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով հավատարմագրային կառավարիչը կարող է գրավը տրամադրել այն վնասների հատուցումն ապահովելու համար, որոնք կարող են պատճառվել կառավարման հիմնադրին կամ շահառուին հավատարմագրային կառավարման պայմանագիրն անպատշաճ կատարելու հետևանքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։