Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-11-01-ից մինչև 2014-12-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 113. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը

գործել է մինչև 2014-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 113. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը

1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով:

2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել` վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության պարտավորությունները և հատուցելու իրենց պատճառված վնասները:

3. Բաժնետոմսերի մի մասը գնելու և մարելու միջոցով բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը թույլատրվում է, եթե նման հնարավորություն նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

4. Բաժնետիրական ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը (111 հոդվածի 2-րդ կետ) հանգեցնում է ընկերության լուծարման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։