Հոդված 968. Գույքի հավատարմագրային կառավարումն օրենքով նախատեսված հիմքերով
Հոդված 968. Գույքի հավատարմագրային կառավարումն օրենքով նախատեսված հիմքերով
1. Գույքի հավատարմագրային կառավարում կարող է սահմանվել`
1) խնամարկյալի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության հետևանքով` սույն օրենսգրքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում.
2) կտակի հիման վրա, որում նշանակված է կտակակատար.
3) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
2. Սույն գլխով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով հիմնադրված գույքի հավատարմագրային կառավարման հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի բխում նման հարաբերությունների էությունից:
Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարում սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով, սույն գլխի կանոններով նախատեսված` կառավարման հիմնադրի իրավունքները համապատասխանաբար պատկանում են խնամակալության և հոգաբարձության մարմնին, կտակակատարին կամ օրենքում նշված այլ անձի: