Գլուխ 42 · ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 811. Գործակալության պայմանագրի դադարելը
Հոդված 811. Գործակալության պայմանագրի դադարելը
Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գործակալության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) պայմանագիրը կատարելուց կողմերից որևէ մեկի հրաժարվելու, եթե այն կնքվել է առանց ավարտի ժամկետը որոշելու.
2) գործակալի մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու.
3) գործակալին սնանկ ճանաչելու: