Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-12-27-ից մինչև 2015-07-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 60 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1061. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը

գործել է մինչև 2015-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 1061. Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը

1. Ծայրահեղ անհրաժեշտության, այսինքն` վնաս պատճառողին կամ այլ անձանց սպառնացող վտանգի վերացման պայմաններում պատճառված վնասը, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարող վերացվել այլ միջոցներով, պետք է հատուցի վնաս պատճառած անձը:

2. Հաշվի առնելով նման վնասի պատճառ դարձած համապատասխան գործունեության հանգամանքները` դատարանը կարող է այն հատուցելու պարտականությունը դնել երրորդ անձի վրա` ի շահ որի գործել է վնաս պատճառողը կամ վնասը հատուցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատել, ինչպես այդ երրորդ անձին, այնպես էլ վնասը պատճառողին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։