Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 822. Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելը
Հոդված 822. Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելը
Պահառուն իրավունք չունի առանց պահատուի համաձայնության գույքը ի պահ հանձնել երրորդ անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ստիպված է դա կատարել հանգամանքների ուժով` պահատուի շահերից ելնելով, և զրկված է նրա համաձայնությունն ստանալու հնարավորությունից, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Պահառուն պարտավոր է անհապաղ ծանուցել պահատուին գույքը երրորդ անձին ի պահ հանձնելու մասին:
Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելու դեպքում պահատուի և սկզբնական պահառուի միջև պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, և վերջինս պատասխանատվություն է կրում երրորդ անձի, որին նա ի պահ է հանձնել գույքը, գործողությունների համար, ինչպես իր սեփականի: