Հոդված 1144. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության պայմանները
Հոդված 1144. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության պայմանները
1. Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի`
1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին.
2) արտադրության միջոցների և սպառման առարկաների կառուցվածքային կատարում համարված օգտակար մոդելին.
3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող և նոր, ինքնատիպ ու գեղարվեստակառուցվածքային լուծում համարված արդյունաբերական նմուշին:
3. Գյուտին, օգտակար մոդելին, արդյունաբերական նմուշին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1144-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն)