Հոդված 840. Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը
Հոդված 840. Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը
1. Երկակի պահեստային վկայագրի յուրաքանչյուր մասի վրա միատեսակ պետք է նշվեն`
1) ապրանքն ի պահ ընդունած ապրանքային պահեստի անվանումը և գտնվելու վայրը.
2) պահեստային վկայագրի ընթացիկ համարը` ըստ պահեստի գրանցամատյանի.
3) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, որից ի պահ է ընդունվել ապրանքը, ինչպես նաև ապրանքատիրոջ գտնվելու (բնակության) վայրը.
4) ի պահ ընդունված ապրանքի անվանումն ու քանակը` միավորների և (կամ) ապրանքային տեղերի թիվը և (կամ) ապրանքի չափը (քաշը, ծավալը).
5) ժամկետը, որով ապրանքն ի պահ է ընդունվել, եթե այդպիսի ժամկետ սահմանված է, կամ ցուցում այն մասին, որ գույքն ի պահ է ընդունվել ցպահանջ.
6) պահատվության համար վարձատրության չափը կամ այն սակագները, որոնց հիման վրա դա հաշվարկվում է, և պահատվության վճարման կարգը.
7) պահեստային վկայագիր տալու տարին, ամիսը, ամսաթիվը:
Երկակի պահեստային վկայագրի երկու մասերն էլ պետք է ունենան լիազորված անձի նույնանման ստորագրությունները:
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երկակի պահեստային վկայագիր չէ:
(840-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-121-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-49-Ն)