Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-18-ից մինչև 2015-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1021.1. Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը

գործել է մինչև 2015-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 1021.1. Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը

1. Ապահովադիրը կարող է կնքել ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրվում է երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվության ռիսկը:

2. Անձը, որի կողմից պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապա ապահովագրված է համարվում ապահովադրի պատասխանատվության ռիսկը:

3. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրված անձին ծանոթացնել ապահովագրության պայմանագրի բովանդակությանը:

4. Պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հօգուտ այն անձանց, որոնց կարող է վնաս պատճառվել (հօգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հօգուտ ապահովադրի կամ պատճառված վնասի համար պատասխանատվություն կրող այլ անձի, կամ պայմանագրում նշված չէ, թե ում օգտին է այն կնքվել:

5. Եթե պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպես նաև օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիսի պատասխանատվություն նախատեսող այլ դեպքերում, ապա անձը, որի օգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի սահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջելու հատուցել պատճառված վնասը, բացառությամբ այն վնասների, որոնք ենթակա չեն ապահովագրական ընկերության կողմից հատուցման:

6. Այլ անձի օգտին կնքված պայմանագրով ապահովադրի մահվան կամ առանց իրավահաջորդության նրա գործունեության դադարման դեպքում ապահովագրված անձը հանդիսանում է ապահովադիր, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան սահմանված չէ:

(1021.1 -ին հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն, 18.05.10 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։