Գլուխ 13 · ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 214. Սերվիտուտի համար վճարը
Հոդված 214. Սերվիտուտի համար վճարը
1. Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասն օգտագործելու համար վճար պահանջել այն անձանցից, ի շահ որոնց սահմանվել է սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Կամավոր սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ օրենքով:
(214-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159)