Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-18-ից մինչև 2015-07-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-07-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը

գործել է մինչև 2015-07-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից:

Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված չափից:

2. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն)

3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով:

4. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ պակասում է կանոնադրական կապիտալի` օրենքով սահմանված նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման:

5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները:

(98-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։