Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 20. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:
2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից:
3. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
(20-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, խմբ. 21.12.15 ՀՕ-1-Ն)