Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2017-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

գործել է մինչև 2017-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Կենսաթոշակը վերահաշվարկելը

1. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

2. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)

3. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

1) փոխվել է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.

2) կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

4. Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`

1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(38-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, 20.06.13 ՀՕ-64-Ն, փոփ., խմբ. 19.06.13 ՀՕ-82-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-156-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն, 19.05.14 ՀՕ-32-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն, 21.12.15 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։