Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 39. Շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում ապրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում ապրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը

(վերնագիրը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, 17.12.25 ՀՕ-483-Ն)

1. Անձին շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններ կամ կազմակերպություններ (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն) ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանն այդ մասին գրավոր տեղեկացնում է` նշելով այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրի հասցեն: Եթե անձը կենսաթոշակի իրավունք ունի, սակայն նրան կենսաթոշակ չի նշանակվել, ապա կազմակերպության ղեկավարը տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

2. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալը յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:

3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Կառավարության սահմանած կարգով:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-1-Ն, 23.03.18 ՀՕ-290-Ն, փոփ., խմբ. 17.12.25 ՀՕ-483-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։