Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 117. Օպերատորի ընդհանուր պարտականությունները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 117. Օպերատորի ընդհանուր պարտականությունները

1. Օպերատորը պարտավոր է ընդունել և կիրառել այնպիսի կանոններ, որոնք կապահովեն շուկայի թափանցիկ և արդյունավետ գործունեությունը:

2. Սույն բաժնի իմաստով շուկայի գործունեությունը համարվում է արդյունավետ և թափանցիկ, եթե՝

1) շուկայում մասնակիցների կողմից առաջարկների և գործարքների իրականացումը կազմակերպված է այնպես, որ դրանց մասին տեղեկատվությունն անմիջապես հասանելի է դառնում մասնակիցներին, և դրանք իրականացվում են սահմանված պահանջներին համապատասխան.

2) շուկայի բոլոր մասնակիցները միաժամանակ և հավասարապես ստանում են թողարկողների և արժեթղթերի առևտրի վերաբերյալ տեղեկատվություն, և այդ տեղեկատվությունը մատչելի է հանրությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։