Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 20 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 200. Հաշվարկային համակարգի անդամները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 200. Հաշվարկային համակարգի անդամները

1. Հաշվարկային համակարգի անդամ է հանդիսանում այն անձը, որը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքել է պայմանագիր՝ հաշվարկային համակարգի միջոցով և դրա կանոնների համաձայն փոխանցման հանձնարարականները կատարելու համար: Հաշվարկային համակարգը պետք է ունենա առնվազն երեք անդամ:

2. Հաշվարկային համակարգի անդամ կարող են լինել՝

1) արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները.

2) Կենտրոնական բանկը.

3) օտարերկրյա հաշվարկային համակարգի օպերատորը, օտարերկրյա արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձինք:

3. Հաշվարկային համակարգի անդամները պետք է բավարարեն Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված պահանջներին:

4. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկային համակարգի անդամը հաշվարկային համակարգի ծառայությունների մատուցման հետ կապված կարող է գործել որպես միջնորդ հաշվարկային համակարգի և երրորդ անձանց միջև:

5. Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկային համակարգի անդամը պետք է տեղեկացնի շահագրգիռ անձանց համակարգում իր անդամության և հաշվարկային համակարգի կանոնների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։