Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 18 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ

Հոդված 175. Կենտրոնական դեպոզիտարիան

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 175. Կենտրոնական դեպոզիտարիան

1. Կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները:

2. Կենտրոնական դեպոզիտարիան, կարգավորվող շուկայի օպերատորի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնելու տվյալ կարգավորվող շուկայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:

2.1. Կենտրոնական դեպոզիտարիան իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահառության ծառայություն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով Կենտրոնական դեպոզիտարիային թույլատրելու սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 2.1-ին մասերով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված լրացուցիչ գործունեության տեսակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:

4. Կենտրոնական դեպոզիտարիային արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով:

5. Կենտրոնական դեպոզիտարիայի վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները, եթե սույն օրենքով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:

6. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե Կենտրոնական բանկն իրականացնում է կենտրոնացված պահառուի և (կամ) հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերի գծով:

(175-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.05.25 ՀՕ-163-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։