Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 61. Ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մատուցման սահմանափակումները

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 61. Ներդրումային ծառայությունների և ոչ հիմնական ծառայությունների մատուցման սահմանափակումները

(վերնագիրը խմբ. 22.12.10 ՀՕ-271-Ն)

1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է նախատեսել սահմանափակումներ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից ներդրումային ծառայությունների առանձին տեսակների մատուցման համար կամ սահմանել դրանց մատուցման հատուկ կարգ:

2. Ներդրումային ֆոնդի կառավարիչները կարող են մատուցել միայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներդրումային ծառայություններ և ոչ հիմնական ծառայություններ:

(61-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-271-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։