ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 123. Վեճերի լուծումը
Հոդված 123. Վեճերի լուծումը
1. Անձը կարող է դատական կարգով, կամ եթե նրա և օպերատորի միջև առկա է վեճերը արբիտրաժային տրիբունալին հանձնելու գրավոր համաձայնություն, ապա արբիտրաժային տրիբունալի միջոցով ճանաչել իր արժեթղթերը շուկայում առևտրին թույլատրելու իրավունքը և պարտավորեցնել օպերատորին թույլատրել իր արժեթղթերը շուկայում առևտրին:
2. Անձը կարող է դատական կարգով, կամ եթե նրա և օպերատորի միջև առկա է վեճերը արբիտրաժային տրիբունալին հանձնելու գրավոր համաձայնություն, ապա արբիտրաժային տրիբունալի միջոցով ճանաչել շուկային մասնակցելու իր իրավունքը և պարտավորեցնել օպերատորին իրեն շուկայի մասնակցի կարգավիճակ տրամադրել: