Հոդված 32. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները
Հոդված 32. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող միություններ և (կամ) անդամակցել դրանց:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները չեն կարող մատուցել ներդրումային ծառայություններ:
3. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների, ինչպես նաև հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ դրանց տեղի ունենալուց հետո` 10-օրյա ժամկետում: