ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 18 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ
Հոդված 181. Կենտրոնական դեպոզիտարիայում առկա տեղեկատվության պահպանումը և պաշտպանությունը
Հոդված 181. Կենտրոնական դեպոզիտարիայում առկա տեղեկատվության պահպանումը և պաշտպանությունը
1. Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկի սահմանած կարգով պարտավոր է կիրառել վարչական, տեխնիկական և ծրագրային ապահովման համապատասխան միջոցառումներ՝ Կենտրոնական դեպոզիտարիայում առկա տեղեկատվության պահպանումը և չլիազորված օգտագործումը, ոչնչացումը կամ փոփոխությունը բացառելու նպատակով:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման և (կամ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիայում առկա ողջ տեղեկատվությունը, այդ թվում՝ ռեեստրը, փոխանցվում է Կենտրոնական դեպոզիտարիայի լիցենզիա ունեցող այլ անձի կամ Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում: