Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 221. Փոփոխությունների գրանցումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 221. Փոփոխությունների գրանցումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո տասնօրյա ժամկետում՝

1) կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները.

2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

3) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերն ստանալու պահից 30-օրյա ժամկետում գրանցել նշված փոփոխությունները կամ մերժել դրանց գրանցումը:

3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և տվյալ անձի հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից և անձը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները՝ մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:

7. Կենտրոնական բանկն իր կողմից ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

(221-րդ հոդվածը լրաց. 08.06.09 ՀՕ-145-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։