Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Առանձին բառակապակցությունների և բառերի օգտագործումը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Առանձին բառակապակցությունների և բառերի օգտագործումը

1. «Ներդրումային ընկերություն», «բրոքերային», «դիլերային», «հավատարմագրային կառավարիչ» կամ «պահառու» բառակապակցություններն ու բառերը, դրանց հոլովաձևերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց օգտագործման իմաստից ակնհայտորեն բխում է, որ խոսքը ներդրումային ծառայությունների մատուցմանը չի վերաբերում:

2. Ներդրումային ընկերություններն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշիչ այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ ներդրումային ընկերության ֆինանսական վիճակի, իրավական կարգավիճակի կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։