Հոդված 157. Տեղեկացման պահանջից բացառությունները
Հոդված 157. Տեղեկացման պահանջից բացառությունները
1. Անձի կողմից ներկայացված հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմումը ներկայացրած անձի համար սահմանելու սույն օրենքի 154-րդ հոդվածով սահմանված տեղեկացման պարտավորությունից բացառություններ, եթե՝
1) դիմումը ներկայացրած անձը մատուցում է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները,
2) դիմումը ներկայացրած անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայի մասնակից,
3) բացառությունը հայցվել է սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 4-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունների մատուցման ընթացքում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ օտարման կապակցությամբ, և
4) դիմումը ներկայացրած անձը չի օգտագործում մասնակցությունն ընկերության կառավարմանը խոչընդոտելու նպատակով:
2. Եթե Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումն ստանալու պահից հետո 7 օրվա ընթացքում բացառության սահմանման մասին որոշում չի կայացնում, ապա դիմումը համարվում է մերժված: Անձի պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է հիմնավորել բացառության սահմանման դիմումի մերժումը:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել տեղեկատվության ցանկը, որն անհրաժեշտ է բացառության սահմանման վերաբերյալ որոշման ընդունման և դիմումի քննման համար: