ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 18 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ
Հոդված 183. Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողական իրավասությունը
Հոդված 183. Կենտրոնական դեպոզիտարիայի վերահսկողական իրավասությունը
1. Կենտրոնական դեպոզիտարիան վերահսկում է արժեթղթերով գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի, ինչպես նաև արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունների մատուցման գործընթացը՝ պահառուների և հաշվարկային համակարգի անդամների կողմից խախտումների բացահայտման նպատակով:
2. Կենտրոնական դեպոզիտարիան վերահսկողություն է իրականացնում հաշվարկային համակարգի անդամների վճարունակության նկատմամբ՝ վերջիններիս կողմից իրենց պարտավորությունների չկատարման ռիսկերը կառավարելու նպատակով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված վերահսկողության իրականացման մեթոդները սահմանվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով: