Հոդված 191. Արժեթղթերի պահառությունը
Հոդված 191. Արժեթղթերի պահառությունը
1. Արժեթղթերի պահառությունը (այսուհետ նաև՝ պահառություն) արժեթղթերի պահպանության և արժեթղթերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների հաշվառման և փոխանցման գործունեությունն է:
2. Եթե արժեթղթերի պահպանությունը (ի պահ հանձնումը) միաժամանակ չի իրականացվում այդ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառմամբ, ապա սույն օրենքի իմաստով այն չի համարվում պահառություն:
3. Արժեթղթերի պահառու (այսուհետ նաև՝ պահառու) է համարվում պահառություն իրականացնող անձը: Սույն բաժնի՝ պահառուներին և պահառությանը վերաբերող դրույթները կիրառվում են նաև Կենտրոնական դեպոզիտարիայի և նրա կողմից պահառության իրականացման նկատմամբ:
4. Ներդրումային ֆոնդի պահառուների և նրանց կողմից ֆոնդի ակտիվների պահառության իրականացման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(191-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-271-Ն)